Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

174-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԿԱՇԵԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.352/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գեղամ Հարությունի Մինասյանի (ծնված 01.04.1974թ.) դիմումը։ Երևանի Կաշեգործների փողոցի հ.352/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 176.76քմ, որից 116.12քմ/փաստաթղթերով ամրագրված 119.0քմ-ի փոխարեն/ մակերեսով հողամասը Գեղամ Հարությունի Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.02.2019թ. հ.1373 վկայագիր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 26.09.2019թ. հ.01-0574, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2019թ. հ.19165 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2019թ. հ.20-Ել-1934 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կաշեգործների փողոցի հ.352/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Կաշեգործների փողոցի հ.352/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գեղամ Հարությունի Մինասյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 116.12քմ մակերեսով հողամասին կից 60.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 60.64քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Կաշեգործների փողոցի հ.352 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Կաշեգործների փողոց հ.352/1 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Կաշեգործների փողոցի հ.352/1 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ