Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1743-Ա 01.06.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.88/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
«ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ
ՄԱՔՐՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի 20.02.2020թ. գրությունը՝ Երևանի Շիրակի փողոցի h.88/1 հասցեում գտնվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով, 3 /երեք/ տարի ժամկետով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին տրամադրելու մասին։
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման 41-րդ կետի 4-րդ ենթակետը.
1. Երևանի Շիրակի փողոցի h.88/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.08082012-01-1179 վկայական) բնակելի տան 968.34քմ մակերեսով տարածքը՝ 1546.93քմ մակերեսով արհեստանոցը, 496.74քմ մակերեսով բոքսերը, 18.36քմ մակերեսով պահակատունը, 123.71քմ մակերեսով լողավազանը և դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 1.064176հա մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 3 /երեք/ տարի ժամկետով տրամադրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին։
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին, Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) որոշման 2-րդ կետով նշված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում.
2) պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են համայնքային հիմնարկի կողմից։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ