Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1744-Ա 01.06.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 62-րդ կետի 1-ին ենթակետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարի 22.05.2020թ. հ.14/8281 զեկուցագիրը.
1.Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքը, ժամկետների ավարտից հետո, մինչև նոր մրցույթների անցկացումը, վերապահել դրանք փաստացի սպասարկող կազմակերպություններին և թույլատրել դրանց կողմից երթուղիների ժամանակավոր սպասարկումը։
2.Առաջարկել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ երկարաձգել Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային մի շարք երթուղիների շար-ժակազմերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները՝ համաձայն հավելվածի։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ