Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1745-Ա 01.06.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ
ՄԱՐԻՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՄԻՆԱԼՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարինա Մարգարյանի և Աննա Մինալյանի դիմումը՝ Տերյան փողոցի հ.56 շենքի հ.60/1 հասցեի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2020թ. հ.06032020-01-0371 վկայական/, որի մուտքը բացառապես Տերյան փողոցի հ.56 շենքի հ.60 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Մարինա Մարգարյանին և Աննա Մինալյանին պատկանող տարածքից է /հիմք՝ 21.01.2020թ. «Մեգամետր» ՍՊԸ-ի կողմից կազմված շինությունների հատակագիծը/, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի տնօրեն Է.Ապրեսյանի հ.04/2820 հաշվետվությունը.
1. Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Տերյան փողոցի հ.56 շենքի հ.60/1 հասցեի՝ 30.8քմ մակերեսով տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06032020-01-0371 վկայական)՝ 8.440.000 (ութ միլիոն չորս հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ գնահատված արժեքով (հիմք՝ «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից կազմված անշարժ գույքի գնահատման հ.04/2820 հաշվետվությունը, այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել Մարինա Մարգարյանին ու Աննա Մինալյանին և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211288 հաշվեհամարին /գույքի օտարումից եկամուտներ/:
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, օտարվող գույքի համար սահմանված արժեքն ամբողջությամբ վճարելուց հետո, գնորդի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, գույքը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում գույքի գնահատման արժեքն ամբողջությամբ չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Տեղեկացնել գույքը ձեռք բերողին, որ գույքի առուվաճառքի պայմանագիրը` քաղաքացիական օրենսգրքի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, նոտարական վավերացման օրվանից սկսած 30-օրյա ժամկետում ենթակա է պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ