Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

01.06.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1748-Ա 01.06.2020թ.


ՀԱՂԹԱՆԱԿ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.45/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ, ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովսեփ Պետրոսյանի, Վարյա Պետրոսյանի և Սերգեյ Պետրոսյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.45/2 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շինության գործառական և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 06.03.2020թ. հ.06.03.2020-01-0031 վկայականը /գաղտնաբառ՝ BPWF8TZ2A4FR/, արտադրական շինությունը բնակելի տների վերակառուցման վերաբերյալ նախագծման թույլտվությունը /ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը/:
Քննարկվող հողամասը ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում է, ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 3–րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի h.88 որոշման h.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշման հ.1 հավելվածի 49-րդ կետով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.04.2020թ. հ.18-06/1-Պ-968 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.45/2 հասցեում գտնվող 574.97քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման՝ համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի)։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
3. Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի հ.45/2 հասցեում գտնվող, Հովսեփ Պետրոսյանին, Վարյա Պետրոսյանին և Սերգեյ Պետրոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող արտադրական նշանակության շինության փոփոխությանն առնչվող նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը) ուժի մեջ է մտնում հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքների պետական գրանցումից հետո:
4. Հանձնարարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 3-րդ կետում նշված շինությունը` վերակառուցումից հետո հաշվառել որպես բնակելի նշանակության:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ