Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

176-Ա 21.01.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ 41-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՄԵԼԱ ՍՈՒՐԵՆԻ ԲԱԲԱՅԱՆԻ,ԼԱՐԻՍԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ,ԻՐՄԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ,ՌՈՒԶԱՆՆԱ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ,ԿԱՐԻՆԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Պամելա Սուրենի Բաբայանի(ծնված 12.02.1938թ.),Լարիսա Վոլոդյայի Հովսեփյանի(ծնված 30.01.1967թ.), Իրմա Վոլոդյայի Հովսեփյանի(ծնված 02.01.1961թ.), Ռուզաննա Վոլոդյայի Հովսեփյանի(ծնված 01.02.1965թ.), Կարինե Վոլոդյայի Հովսեփյանի(ծնված 01.08.1962թ.) դիմումը։ Երևանի Արաբկիրի 41-րդ փողոցի հ.4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 766.26քմ, որից 600.0քմ մակերեսով հողամասը Պամելա Սուրենի Բաբայանին,Լարիսա Վոլոդյայի Հովսեփյանին, Իրմա Վոլոդյայի Հովսեփյանին, Ռուզաննա Վոլոդյայի Հովսեփյանին, Կարինե Վոլոդյայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 02.07.2019թ. հ.2954,հ.2955,հ.2956,հ.2957,հ.2958 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 23.10.2019թ. հ.01-0743, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 18.12.2019թ. հ.21140 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.11.2019թ. հ.20-Ել-2093 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Արաբկիրի 41-րդ փողոցի հ.4 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Արաբկիրի 41-րդ փողոցի հ.4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Պամելա Սուրենի Բաբայանի, Լարիսա Վոլոդյայի Հովսեփյանի, Իրմա Վոլոդյայի Հովսեփյանի, Ռուզաննա Վոլոդյայի Հովսեփյանի, Կարինե Վոլոդյայի Հովսեփյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600.0քմ մակերեսով հողամասին կից 166.26քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 166.26քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ