Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

                 1761-Ա  25.05.2017թ.                      

ՀԱՂԹԱՆԱԿ  ԹԱՂԱՄԱՍԻ Հ.Հ.31-1. 31-1Ա, 33-1 ԵՎ 33-1Ա  ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ
ԳՏՆՎՈՂ  ՀՈՂԱՄԱՍԵՐԻ  ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  
Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 16.04.1995թ. Ա 019075 պետական ակտը, ինչպես նաև Վարդ Սիմոնյանի դիմումը` Հաղթանակ թաղամասի հ.հ.31-1, 31-1ա, 33-1 և 33-1ա հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Քննարկվող հողամասերը, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ գտնվում են հատուկ նշանակության կանաչապատման գոտում։ Հաղթանակ թաղամասի հ.հ.31-1, 31-1ա, 33-1 և 33-1ա հասցեներում գտնվող հողամասերի մակերեսները համապատասխանաբար կազմում են 600,0քմ, 1164,65քմ, 1982,0քմ և 100,0քմ, համապատասխանում են ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չեն նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում են Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի  2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի  59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  29.03.2017թ. հ.18-06/1-Ա-1358 եզրակացությունը.    
1.Սահմանել, որ  Հաղթանակ թաղամասի հ.հ.31-1, 31-1ա, 33-1 և 33-1ա հասցեներում գտնվող հողամասերի մակերեսները համապատասխանաբար կազմում են 600,0քմ, 1164,65քմ, 1982,0քմ և 100,0քմ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի սահմանները որոշվում են   սահմանված կարգով հաստատված հատակագծերով։     
3.Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
    


    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ