Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


1762-Ա  25.05.2017թ.                      


ՄԱԶՄԱՆՅԱՆ  ՓՈՂՈՑԻ  Հ.5/10  ՀԱՍՑԵՈՒՄ,  ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  
ԻՐԱՎՈՒՆՔՈՎ  ՀՈՎՍԵՓ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ  ՊԱՏԿԱՆՈՂ  ԱՌԵՎՏՐԻ
ՍՐԱՀԻ  ԶԲԱՂԵՑՐԱԾ  ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ  ՎԱՃԱՌՔԻ  ՁԵՎՈՎ
ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է  հանդիսացել  Հովսեփ Միքաելյանի դիմումը` Մազմանյան  փողոցի  հ.5/10  հասցեում գտնվող, սեփականության  իրավունքով իրեն  պատկանող  առևտրի սրահի  զբաղեցրած  հողամասն (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.06.2010թ. հ.2689548 վկայական) ուղղակի վաճառքի  միջոցով օտարելու  մասին:
Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի՝ Մազմանյան փողոցի հ.5/10 հասցեի հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ խառը կառուցապատման գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում /ծածկագիր՝  01-001-109-268/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի  դեկտեմբերի  21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  16.05.2017թ.  հ.18-06/1-Մ-3587 եզրակացությունը.
1.Մազմանյան փողոցի հ.5/10 հասցեում գտնվող, Հովսեփ Միքաելյանին  պատկանող առևտրի սրահի զբաղեցրած` 28.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել  (վաճառել) իրեն՝  տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը  կազմում է  129839  (հարյուր քսանինը  հազար ութ  հարյուր երեսունինը) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2.ՀՀ  կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի  26-րդ  կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Մազմանյան փողոցի հ.5/10 հասցեում գտնվող 28.7քմ մակերեսով հողամասի գործառնական  նշանակությունը /օգտագործման նպատակը/  սահմանել  հասարակական  կառուցապատման։
3.Հողամասի  սահմանները  որոշվում  են  14.06.2004թ. թողարկված հ.1680-2004 գլխավոր հատակագծով:
4.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, Հովսեփ Միքաելյանի հետ  կնքել  հողամասի  առուվաճառքի  պայմանագիր:
5.Ընդունել  ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Տեղեկացնել  հողօգտագործողին, որ հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում  հողամասի  կադաստրային  արժեքը  չվճարելու դեպքում սույն որոշումը  համարվում  է ուժը  կորցրած:
7.Որոշումն  ուժի  մեջ է մտնում  այն  ստանալու  հաջորդ  օրը:
8.Սույն  որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
9.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  ճարտարապետության  և քաղաքաշինության, անշարժ  գույքի  կառավարման  վարչությունների  պետերի վրա:
10.Սույն  որոշման  կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ