Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    


                      1765-Ա  25.05.2017թ.                      


ԶԱՈՒՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ   ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ  
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ  ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  
ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Զաուրի Գասպարյանի դիմումը` Երևանի  քաղաքապետի  2005թ. ապրիլի 20-ի հ.839-Ա և 2005թ. հունիսի 27-ի հ.1366-Ա որոշումների  հիման վրա, Փափազյան  փողոցի հ. 27/1  շենքի  դիմաց գտնվող, սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող  մետաղյա ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 28.07.2005թ. հ. 2026656 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու   մասին։
Փափազյան  փողոցի հ.27/1  շենքի  դիմաց  գտնվող մետաղյա  ավտոտնակի   կադաստրային  արժեքը կազմում  է  338655 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի,  466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648–Ն  որոշմամբ  հաստատված  հավելվածով, հաշվի  առնելով  <<Հողի  և  ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի  19.05.2017թ. հ.20/2 Ե-302  գրությունը.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ   սահմանված կարգով, Երևանի  քաղաքապետի  անունից, Զաուրի Գասպարյանի հետ  կնքել  համաձայնագիր՝     Փափազյան  փողոցի հ.27/1  շենքի  դիմաց գտնվող,  սեփականության  իրավունքով   իրեն  պատկանող  մետաղյա ավտոտնակի զբաղեցրած  14,3քմ  մակերեսով  հողամասի համար  08.07.2005թ.  կնքված  վարձակալության հ. 25348 պայմանագրի  գործողության  ժամկետը   երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը.>>.
2) պայմանագրի   4.2  ենթակետից   հանել  << ( այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինություն)>>բառերը.
3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով  օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի  6-րդ  կետը  լրացնել  նոր՝  6.7  ենթակետով,  հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված  հողամասի   օգտագործման   նպատակի   փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես  մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված  կարգով   հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի  8-րդ  կետը  շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի  կադաստրային  արժեքի  3/երեք/ տոկոսը, որը կազմում  է  7068 /յոթ  հազար վաթսունութ/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային  արժեքը  1 քմ-ի համար կազմում  է 16476 դրամ:>>:
2.Զաուրի Գասպարյանին  պատկանող մետաղյա  ավտոտնակին տրամադրել  <<Վահր.Փափազյան փողոց, հ.27/1 շենք, ավտոտնակ հ.1>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի    պետական  ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն  ու  ՀՀ  ոստիկանության  Երևան  քաղաքի բաժնին,  Արաբկիր   վարչական  շրջանի   ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան`  երկամսյա  ժամկետում։
6.Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական  շրջանի    ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ