Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

                           1771-Ա  25.05.2017թ.                      

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2007Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի Հ.2629-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.05.2017թ. հ.18-06/Օ-187 գրությունով տրված եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2007թ. հուլիսի 31-ի  «Դավթաշեն 10-րդ փողոցի հ.60/6հասցեում պետական սեփականություն հանդիսացող 593.83քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» հ.2629-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «593.83քմ» բառերը փոխարինել «606.09քմ» բառերով:
2.Ուժը կորցրած համարել 31.07.2007թ. հ.2629-Ա որոշման հիման վրա տրված հ.2161-2007 գլխավոր հատակագիծը։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։



      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ