Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

                              1772-Ա  25.05.2017թ.                      

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ  2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.7018-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          
   

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.05.2017թ. 20-ել-406 եզրակացությունը, 20.07.2012թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 22-ի «Նորքի 17-րդ փողոցի հ.14  բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների  նկատմամբ Սերյոժա Խաչատուրի Առաքելյանի գույքային իրավունքները վերականգնելու, 47.53քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.7018-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1)վերնագրում, նախաբանում և 2-րդ կետում «42.24» թիվը փոխարինել «14.26» թվով, նախաբանում «714.6» թիվը փոխարինել «686.62» թվով, «342.24» թիվը փոխարինել «314.26» թվով, 1-ին կետում «342.24» թիվը փոխարինել «314.26» թվով։
2)որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ, 8-րդ կետերում «Սերյոժա Խաչատուրի Առաքելյանի» բառերը փոխարինել «Նվարդ Սրապիոնի Առաքելյանի, Ռաֆայել Սերյոժայի Առաքելյանի» բառերով, իսկ նախաբանում «Սերյոժա Խաչատուրի Առաքելյանի (ծնված 17.02.1930թ.)» բառերը փոխարինել «Նվարդ Սրապիոնի Առաքելյանի (ծնված 05.01.1935թ.), Ռաֆայել Սերյոժայի Առաքելյանի (ծնված 14.08.1954թ.)» բառերով։
3)որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորքի 17-րդ փողոցի հ.14  հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»:
2.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից.
1)Սույն որոշման 1-ին կետում նշված որոշման հիման վրա, Նվարդ Սրապիոնի Առաքելյանի, Ռաֆայել Սերյոժայի Առաքելյանի հետ կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                              Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ