Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.05.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    
                  

                            1774-Ա  26.05.2017թ.                      


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ  13-Ի
Հ.2566-Ա  ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ   ՄԱՍԻՆ


    
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 11.02.2016թ. հ.25–Ն հրամանի  N 1 հավելվածի h.h.3.8, 3.11, 3.12 կետերը, հիմք ընդունելով Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի 06.05.2017թ.  հ.156 գրությունը՝
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 13-ի «Տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված համակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» հ.2566-Ա որոշման հ.2 հավելվածի 8-րդ կետում՝ «Ս.Իսրայելյան» բառերը փոխարինել  «Ք.Կոճիբրոյան»  բառերով:  
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվու-թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ.Արեյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ