Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

183-Ա 22.01.2020թ.

 

ԶԱՎԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՓՐԿԱՐԱՐ»
ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 6-րդ ենթակետով և 63-րդ կետով.
1. Երևան քաղաքի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության փոխգնդապետ Զավեն Մելքոնյանին շնորհել «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ