Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1835-Ա  10.05.2018թ.

ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ԵՎ  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի Հ. 3607-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով «ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-ի լիազորված անձ՝ Վահե Հարությունյանի 04.05.2018թ. հ. Հ-2601 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2017թ. հոկտեմբերի 16-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 3607-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ