Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1836-Ա  10.05.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 138-Ա
ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 50-րդ հոդվածով և հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի ապրիլի 27-ի N 138-Ա որոշումը.  
1.«Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպելու գործընթացն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։  
2.Հանձնարարել հանձնաժողովին՝
1)սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման համար անհրաժեշտ փատաթղթերը, այդ թվում՝ փոխանցման ակտը Երևանի քաղաքապետի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար,
2)ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը,
3)կազմակերպել և ապահովել սույն որոշումից բխող օրենսդրությամբ սահմանված կարգով գույքային և այլ իրավունքների պետական գրանցումը:
3.Վերակազմակերպման հետ կապված աշխատանքների ավարտից հետո, 5-օրյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Երևանի քաղաքապետին։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ