Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  1838-Ա  11.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հաշվի առնելով Տիգրան Մեծի պողոտա հ.36ե շենք հ.9 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 27.03.2018թ. տրված հ.04/6780 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Արտակ Սողոմոնյանի կողմից 08.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 000126 և հ.000127/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 08.05.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 160000 (մեկ հարյուր վաթսուն հազար) դրամ և 926796 (ինը հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր իննսունվեց) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Արտակ Սողոմոնյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ