Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1840-Ա  11.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հաշվի առնելով Մաշտոցի պողոտա հ.18/3 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 08.07.2014թ. տրված հ.04/7420 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Նյուռա Զաքարյանի կողմից 08.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 180508105251001 և հ.180508108279001/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 10.05.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 2278000 (երկու միլիոն երկու հարյուր յոթանասունութ հազար) դրամ և 1573800 (մեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Նյուռա Զաքարյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ 



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ