Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1841-Ա  11.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Հաշվի առնելով Քրիստափորի փողոց հ.5/10 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 28.11.2017թ. տրված հ.04/26028 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Արմեն Ոսկանյանի կողմից 08.05.2018թ. և 25.12.2017թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 180508038636001 և հ.001046/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 08.05.2018թ. և 26.12.2017թ. մուտքագրված համապատասխանաբար 3548160 (երեք միլիոն հինգ հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր վաթսուն) դրամ և 5520216 (հինգ միլիոն հինգ հարյուր քսան հազար երկու հարյուր տասնվեց) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Արմեն Ոսկանյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ