Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1842-Ա  11.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Նար-Դոսի փողոց հ.15/1 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 12.03.2018թ. տրված հ.04/5338 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Նազելի Թոռչյանի և Ռասուլ Անզարիի կողմից 04.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 000092 և հ.000093/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 04.05.2018թ. և 05.05.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 85760 (ութսունհինգ հազար յոթ հարյուր վաթսուն) դրամ և 1272063 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար վաթսուներեք) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Նազելի Թոռչյանի և Ռասուլ Անզարիի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։ 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ