Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1843-Ա  11.05.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հաշվի առնելով Ա.Բաբաջանյան փողոց հ.157/7 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 03.07.2017թ. տրված հ.04/12658 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Անդրանիկ Գրիգորյանի կողմից 05.05.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 000354 և հ.000355/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 07.05.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 716040 (յոթ հարյուր տասնվեց հազար քառասուն) դրամ և 138571 (մեկ հարյուր երեսունութ հազար հինգ հարյուր յոթանասունմեկ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Անդրանիկ Գրիգորյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ