Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1854-Ա  11.05.2018թ.

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ  Հ.26Ա ՇԵՆՔԻ Հ.2 ԲՆԱԿԱՐԱՆԻ  ԳՈՐԾԱՌԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ (ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ  ԸՆԴԳՐԿԵԼՈՒ) ՄԱՍԻՆ



Վարչական ակտի  ընդունման համար հիմք է հանդիսացել Լիլյա Հակոբյանի և Արտաշես Փափազյանի լ/ա Հասմիկ Հակոբյանի դիմումը՝ Թումանյան փողոցի հ.26ա շենքի հ.2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրենց պատկանող  բնակարանի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.10.1998թ. հ.2568994 վկայական) գործառական նշանակությունը  հասարակական նշանակության  փոխելու մասին:     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով և 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին»  հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգի հ.49 կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.05.2018թ.  հ.18-08/1-Հ-2533եզրակացությունը.    
1.Թումանյան փողոցի հ.26ա շենքի հ.2 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Լիլյա Հակոբյանին և Արտաշես Փափազյանին պատկանող բնակարանն,  առանց  ճարտարապետահատակագծային  առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական նշանակության տարածք`  <<ՀՀՇՆ 30-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն  վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել  որպես հասարակական` հանելով այն բնակելի ֆոնդից:
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով`  երկամսյա ժամկետում:  
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն  ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Կենտրոն  վարչական շրջանի  ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։         



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ