Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1858-Ա  11.05.2018թ.

ԳԱԳԻԿ ԱՍԻԼԲԵԿՅԱՆԻ  ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Ասիլբեկյանի լ/ա Վլադիմիր Ասիլբեկյանի դիմումը` Տոլբուխինի փողոցի հ. 33/19 շենքի  մոտ գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 16.03.2005թ. հ.1484808 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին։
Տոլբուխինի փողոցի հ.33/19 շենքի  մոտ գտնվող  ավտոտնակի  կադաստրային արժեքը կազմում  է 678132  ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87–Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 04.05.2012թ. հ.20/2 Ե-320 գրությունը.
1.Լիազորել Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված  կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գագիկ Ասիլբեկյանի հետ կնքել  համաձայնագիր՝  Տոլբուխինի փողոցի  հ.33/19 շենքի մոտ գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած  24,4քմ մակերեսով հողամասի համար 09.02.2005թ. կնքված վարձակալության հ. 322/6-ՊՓ պայմանագրի  գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2021 թվականի  հունվարի  1-ը:>>.
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել  << ( այդ թվում` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
4)պայմանագրի  6-րդ կետը լրացնել նոր՝  6.7 ենթակետով, հետևյալ  բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<8. Հողամասի տարեկան  վարձավճարը  կազմում  է տվյալ հողամասի  կադաստրային  արժեքի 3/երեք/ տոկոսը, որը կազմում  է 7840 /յոթ  հազար  ութ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։ Պայմանագրի կնքման պահին հողամասի  կադաստրային արժեքը  1 քմ-ի համար կազմում է 10710 դրամ:>>.
6)պայմանագրի 12-րդ կետում <<900015211072>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով:
2.Գագիկ Ասիլբեկյանին պատկանող ավտոտնակին  տրամադրել <<Տոլբուխինի փողոց, հ.33/19 շենք, ավտոտնակ հ.7>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային ստորաբաժանմանն ու  ՀՀ ոստիկանության  Երևան  քաղաքի բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական դատարան`  երկամսյա  ժամկետում։
6.Որոշման կատարման  կազմակերպումն ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ