Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1859-Ա  11.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ Ն. ՇԵՆԳԱՎԻԹԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.13 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՀԱՐ ԳԱՐՈՒՇԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գոհար Գարուշի Սաֆարյանի (ծնված 01.03.1959թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  1970 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 20.07.2016թ. հ.1-0012, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.06.2016թ. հ.4815 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.09.2016թ. հ.20-Ել-834 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ն. Շենգավիթի 15-րդ փողոցի հ.13 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ն. Շենգավիթի 15-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գոհար Գարուշի Սաֆարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 211.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 211.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված   հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ