Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1863-Ա  11.05.2018թ.

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.11/4 ՀԱՍՑԵՈՒՄ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԱՅԱԴ, ՄԱՅԻՍ, ՎԱԶԳԵՆ, ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԵՎՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


      
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 26.03.2018թ. տրված հ.18-06/Օ-65 մասնագիտական եզրակացությունը, «ՍԵՅՍՄՇԻՆ » ՍՊԸ-ի կողմից 17.04.2018թ. տրված տեխնիկական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (05.03.2018թ. հ.Ն-247).
1.Արարատյան փողոցի 2-րդ նրբանցքի հ.11/4 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 06.05.2014թ. տրված հ.06052014-01-0172 վկայական, որակավորման վկայական հ.059 տրված 15.12.2011թ.) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Սայադ Նազարյանի (անձնագիր AN 0333357 տրված 22.01.2013թ. 003-ի կողմից, ք. Երևան, Արարատյան 2-րդ նրբ, տուն հ.11/4), Մայիս Նազարյանի (անձնագիր AH 0696536 տրված 20.11.2008թ. 003-ի կողմից, ք. Երևան, Արարատյան 2-րդ նրբ, տուն հ.11), Վազգեն Նազարյանի (անձնագիր AR 0219386 տրված 17.02.2017թ. 003-ի կողմից, ք. Երևան, Արարատյան 2-րդ նրբ, տուն հ.11/4), Անահիտ Նազարյանի (անձնագիր AR 0519318 տրված 22.11.2017թ. 003-ի կողմից, ք. Երևան, Արարատյան 2-րդ նրբ, տուն հ.11/4) և Սուսաննա Վարդանյանի (անձնագիր AR 0530756 տրված 07.12.2017թ. 003-ի կողմից, ք. Երևան, Արարատյան 2-րդ նրբ, տուն հ.11/4) կողմից ինքնակամ իրականացրած 211.9 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /նկուղ՝ 9.9 քառ.մետր, 1-ին հարկ՝ 5.2 քառ.մետր, 2-րդ հարկ՝ 127.5 քառ.մետր, ձեղնահարկ՝ 67.1 ,պարիսպ՝ 2.2 քառ.մետր/) և  ինքնակամ միջհարկային բացվածքը 1/մեկ/ հատ ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 447090 (չորս հարյուր քառասունյոթ հազար իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է  ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                         Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ