Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1866-Ա  15.05.2018թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էմմա Հովհաննիսյանի դիմումը՝ Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի հ.5/3 հասցեում, կառուցապատման իրավունքով իրեն տրամադրված  ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 27.03.2007թ. հ.2240193 վկայական) զբաղեցրած հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էմմա Հովհաննիսյանի  հետ կնքել համաձայնագիր՝ Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի հ.5/3 հասցեում, կառուցապատման իրավունքով տրամադրված 20.0քմ մակերեսով հողամասի համար 23.02.2007թ. կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.26/Կ պայմանագրում կատարելով հետևյալ փոփոխությունները.  
1) պայմանագրի 1.1 ենթակետում «Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի հ.5/1 շենքի հարակից տարածքում» բառերը փոխարինել «Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի հ.5/3» բառերով.
2)պայմանագրի 5.1 ենթակետում «1,0» թիվը փոխարինել «3,0» թվով, «2142» թիվը՝ «6426» թվով.
3)պայմանագրի 2.1 ենթակետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը։>>:
2.Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի  պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանիքաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության,  անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի վրա։
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ