Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1872-Ա  15.05.2018թ.

Վ.ՍԱՐԳՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3/2 ՀԱՍՑԵՈՒՄ <<ՄԱԳԱՄ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ <<ՄԱԳԱՄ>> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Մագամ>> ՍՊԸ-ի գրությունը՝ Վ.Սարգսյան փողոցի հ.3/2 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, դրա մի հատվածի նկատմամբ <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և այն վարձակալության իրավունքով ընկերությանը տրամադրելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 17.05.2017թ. հ.17052017-01-0239 և 01.03.2015թ. հ.01062015-01-0074 վկայականները։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ վերոնշյալ հասցեում <<Մագամ>> ՍՊԸ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 239.21քմ /154.45քմ և 84.76քմ/՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում ամրագրված 51.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 217.34քմ մակերեսով հողամասը <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ին տրամադրված հողամասի սահմաններում է։
Քննարկվող՝ 239.21քմ /154.45քմ և 84.76քմ/ մակերեսով հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 1-ին գոտում։     
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 48-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 44-րդ կետի <<դ>> ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի  ճարտարապե¬տության և քաղաքաշինության վարչության 16.06.2016թ. հ.18-06/502 եզրակա¬ցությունը.
1.Դադարեցնել <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը Վ.Սարգսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող 11845.7քմ մակերեսով հողամասից՝ 217.32քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ սույն որոշման 1-ին կետի կատարման նպատակով <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել համապատասխան համաձայնագիր:
3. Վ.Սարգսյան փողոցի հ.3/1 հասցեում գտնվող 217.32քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով, տրամադրել <<Մագամ>> ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան։  
4.Հողամասի սահմանները որոշվում են 154.45քմ և 84.76քմ մակերեսներով հողամասերի համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված գլխավոր հատակագծերը։
5.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, <<Մագամ>> ՍՊԸ-ի հետ կնքել Վ.Սարգսյան փողոցի հ.3/2 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով  ընկերությանը տրամադրված 51.0քմ մակերեսով հողամասից 21.89քմ մակերեսով հողամասի  և սույն որոշման 3-րդ կետով ընկերությանը տրամադրվող 217.32քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 239.21քմ մակերեսով հողամասի /սրճարան/ համար  հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով և համաձայնագիր՝ Շահումյանի արձանի ետնամասում, 2750-ամյակի շատրվաններին կից՝ 51.0քմ մակերեսով հողամասի համար 2002 թվականի ապրիլի  1-ին կնքված  հ.1-876  վարձակալության պայմանագիրը լուծելու մասին։  
6.Վ.Սարգսյան փողոցի հ.3/1 հասցեում և Վ.Սարգսյան փողոցի հ.3/2 հասցեում գտնվող՝ 154.45քմ և 84.76քմ մակերեսներով հողամասերին տրամադրել համապատասխանաբար՝ <<Վ.Սարգսյան փողոց, հ.3/2>> և <<Վ.Սարգսյան փողոց, հ.3/9>> հասցեները:
7.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին,  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։
8.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության պայմանագիրը և համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ