Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1873-Ա  15.05.2018թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի Հ. 351-Ա ԵՎ 2017Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի Հ.4544-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Միհրան Հարությունյանի 11.05.2018թ. Հ-2766 և «Դուկտուս» ՍՊԸ-ի լիազորված անձ՝ Հակոբ Ազարյանի 11.05.2018թ. Ա-3202 դիմումները.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Չեղյալ ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. փետրվարի 6-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 351-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը։ Երևանի քաղաքապետի 2017թ. դեկտեմբերի 14-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.4544-Ա որոշման հավելվածի 14-ից 17-րդ  կետերի 4-րդ սյունակում «ոչ բնակելի տարածք» բառերը փոխարինել «բնակարան» բառով, 5-րդ սյունակում «/հիմք՝ 12.12.2017թ. հ. 01/18-05/2-78799-1033 նախագիծ/ ոչ բնակելի տարածքին» բառերը փոխարինել «/հիմք՝ 12.12.2017թ. հ. 01/18-05/2-78799-1033 և 08.05.2018թ. հ. 01/18-05/1-Ա-2989-396 նախագծեր/ բնակարանին» բառերով և «շինություն հ.» բառերը փոխարինել «բն.» բառով, իսկ 20-րդ կետի 4-րդ և 5-րդ սյունակներում «նկուղային» բառը՝ «ոչ բնակելի» բառերով:
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ