Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1875-Ա 07.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ
20-Ի Հ.3775-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 03.05.2019թ. հ.33/01-8089 գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի նոյեմբերի 20-ի <<Չնքուշի փողոցի թիվ 4/2 հասցեում ««Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող վարչական շենքը՝ անհատույց օգտագործման հանձնելու թույլտվություն տրամադարելու մասին>> հ.3775-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<2.Թույլատրել ««Նուբարաշեն» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Չնքուշի փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող փորձարարական մասնաշենքը (95.7քմ) մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու «Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը:>>:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ