Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1880-Ա 07.06.2019թ.

 

ՍՎԵՏԼԱՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՆԿԱՎԱՐԺ»
ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N1 հավելվածի 62-րդ կետի 1-ին ենթակետով և 63-րդ կետով.
1. Երևանի քաղաքապետարանում երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, կրթության ոլորտում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանին պարգևատրել «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ