Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1882-Ա 10.06.2021թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 112-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝ 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 310-Ն որոշման NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում՝ համաձայն NN 1, 3-6 հավելվածների։
2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 20-ի «Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 112-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) NN 1, 2, 3, 4, 7, 8 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-7 հավելվածների:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Ներսեսյանի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                          ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ