Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1883-Ա 10.06.2021թ.

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 06.04.2021թ. հ.69/42481 գրությունը.
1. Թույլատրել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ Կազմակերպություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված, սույն որոշման հավելվածում ընդգրկված տրանսպորտային միջոցներն օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով «Անտ Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ համաձայն սույն որոշման հավելվածում սահմանված ելակետային տվյալների:
2. Հանձնարարել Կազմակերպության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենային վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ. Մելքոմ Մելքոմյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ