Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1884-Ա 07.06.2019թ.

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 59-րդ և 67-րդ հոդվածներով.
1. Թույլատրել Երևանի ենթակայության «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) վերջինիս հաշվապահական հաշվեկշռում հաշվառված 2007 թվականի արտադրության ՎԱԶ-21 070-120-21 մակնիշի /պետհամարանիշ՝ 798 OV 61/ տրանսպորտային միջոցն օտարել աճուրդով՝ մեկնարկային գին ընդունելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատված շուկայական արժեքը՝ 250.0 հազար ՀՀ դրամ:
2. Հանձնարարել Ընկերության տնօրենին՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում կատարել օտարված ավտոմեքենային վերաբերող համապատասխան փաստաթղթերի ձևակերպումները:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի և Ընկերության տնօրենի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ