Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  1885-Ա  16.05.2018թ.
     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի Հ.1396-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
          


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.05.2018թ. 20-ել-330 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի մայիսի 8-ի «Երևանի Դաշտենցի փողոցի հ.42 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գրիգոր Ալեքսանի Խաչատրյանի  իրավունքները վերականգնելու մասին» հ.1396-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Դաշտենցի փողոցի հ.42 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ