Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1886-Ա  16.05.2018թ.
      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի Հ.410-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    
 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 19.03.2018թ. 20/2 N Ս-1324 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի մարտի 15-ի «Երևանի Չուխաջյան փողոցի հ.33  հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք–շինությունների նկատմամբ Գագիկ Սարգսի Քոլոյանի, Սպարտակ Վիրաբի Սահրադյանի, Վարդուհի Նուբարի Բորանյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.410-Ա որոշման.
1)վերնագիրը, նախաբանը, 1-ին կետը «Չուխաջյան փողոցի հ.33» բառերից հետո լրացնել «հ.33/1» բառերով,
2)վերնագրում «հասցեի բնակելի տանը» բառերը փոխարինել «հասցեների բնակելի տներին» բառերով, նախաբանում, 1-ին կետում «հասցեում» բառը փոփարինել «հասցեներում» բառերով,
3)3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Չուխաջյան փողոցի հ.33 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «Գագիկ Սարգսի Քոլոյանին, Վարդուհի Նուբարի Բորանյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե Չուխաջյան փողոցի հ.33 տուն, Սպարտակ Վիրաբի Սահրադյանին պատկանող բնակելի տանը՝ Չուխաջյան փողոցի հ.33/1 տուն»»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ