Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

1887-Ա  16.05.2018թ.
     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի Հ.395-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      
 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի 07.05.2018թ. 20/2 N Կ-783 գրությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 7-ի «Երևանի Խնկո-Ապոր փողոցի հ.17 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք–շինությունների նկատմամբ Հովսեփ Սերյոժայի Սահակյանի, Արթուր Վոլոդյայի Բաղդասարյանի, Մերուժան Զավենի Հարությունյանի, Արմեն Սերյոժայի Սահակյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.395-Ա որոշման.
1) վերնագիրը, նախաբանը, 1-ին կետը «Խնկո-Ապոր փողոցի հ.17» բառերից հետո լրացնել «հ.17/1, հ.17/2, հ.17/3» բառերով,
2)վերնագրում «հասցեի բնակելի տանը» բառերը փոխարինել «հասցեների բնակելի տներին» բառերով, նախաբանում, 1-ին կետում «հասցեում» բառը փոփարինել «հասցեներում» բառերով,
3)3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3.Խնկո-Ապոր փողոցի հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե «Արմեն Սերյոժայի Սահակյանին պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե Խնկո-Ապոր փողոցի հ.17 տուն, Մերուժան Զավենի հարությունյանին պատկանող բնակելի տանը՝ Խնկո-Ապոր փողոցի հ.17/1 տուն, Արթուր Վոլոդյայի Բաղդասարյանին պատկանող բնակելի տանը՝ Խնկո-Ապոր փողոցի հ.17/2 տուն, Հովսեփ Սերյոժայի Սահակյանին պատկանող բնակելի տանը՝ Խնկո-Ապոր փողոցի հ.17/3 տուն »»։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
         


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ               Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ