Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.05.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
1895-Ա  17.05.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի Հ.1741-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1)Երևանի քաղաքապետի 2018 թվականի մայիսի 5-ի <<Սևանի փողոցի հ.12 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին>> h.1741-Ա որոշումը լրացնել  2.1. կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<2.1. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սևանի փողոցի հ.12 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի  24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ արդյունաբերական օբյեկտների:>>:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
        

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                  Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ