Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

190-Ա 24.01.2020թ.

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված հողամասերի ելակետային տվյալները.
1) Հանձնարարել՝ աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը, իրականացնել աշխատանքներ սույն որոշման հավելվածով նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ում նշված ելակետային տվյալների.
2) Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության՝ հողի ընթացիկ հաշվառման և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ռուբեն Խալաթյանին և հողօգտագործման պայմանագրերի կնքման, հաշվառման և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ Նարեկ Թադևոսյանին Երևանի քաղաքապետի անունից անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում դիմում ներկայացնելու համար.
3) Հանձնարարել՝ աշխատակազմի ֆինանսական վարչությանը ՀՀ կադաստրի կոմիտեի Երևան տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա կատարել վճարումներ՝ 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ և 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ պետական տուրք, սույն որոշման հավելվածով ներկայացված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու նպատակով.
4) Հանձնարարել Երևանի Ավան և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերի ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով.
5) Սույն որոշման հավելվածում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով.
6) Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                                   ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ