Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1907-Ա 11.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի Հ.1785-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 29-ի <<Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին>> հ.1785-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման նախաբանի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Անաիդա Օդաբաշյանի դիմումը՝ Արաբկիրի 43-րդ փողոցի հ.30/1 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.09.2018թ. հ.18092018-01-0194 վկայական/ բնակելի տան ընդլայնման նպատակով, առանց հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու մասին:».
2) որոշման 5-րդ կետից հանել «և Զոյա Սարգսյանին» բառերը.
3) որոշման 12-րդ կետից հանել «իրավաբանական» բառը:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ