Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

191-Ա 24.01.2020թ.


ԴԱՎԻԹ ԲԵԿԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/25 ԵՎ Հ.1/26 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Կարապետյանի դիմումը, Դավիթ Բեկի փողոցի հ.1/25 և հ.1/26 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 667.98քմ և 599.11քմ մակերեսներով հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.04.2019թ. հ.16042019-01-0144 և հ.16042019-01-0196 վկայականներ) նպատակային և գործառական նշանակությունները փոխելու մասին։
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ անցումային բուֆերային գոտում, որն իր մեջ ներառում է և բնակելի, և հասարակական կառուցապատում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.10.2019թ. հ.18-06/1-Կ-4653 և 28.11.2019թ. հ.18-06/1-Կ-5161 եզրակացությունները:
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավիթ Բեկի փողոցի հ.1/25 և հ.1/26 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 667.98քմ և 599.11քմ մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
2. Սույն որոշումից ծագող նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ