Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1937-Ա 15.06.2021թ.

 

ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Կարեն Գուլվերի Հակոբյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի h. 242-Ն որոշման հավելվածով.
1. Անհատ ձեռնարկատեր Կարեն Գուլվերի Հակոբյանին` 2021 թվականի հունիս ամսվա համար տրամադրել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության հունիս ամսվա համար սահմանված 50.000 դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում` թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Սահմանել, որ անհատ ձեռնարկատեր Կարեն Գուլվերի Հակոբյանը հունիս ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։
4.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատիրոջ կողմից գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի h.242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                      Հ.ՍԱՐԳՍՅԱՆ