Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1938-Ա 15.06.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի Հ.4939-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով 24.05.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի h.2753 լրացուցիչ վկայագիրը և Էվթելի Մաթևոսյանի լ/ա Տ. Մաթևոսյանի դիմումը` հոր ժառանգությունից ամբողջությամբ հօգուտ Էվթելի Մաթևոսյանի հրաժարվելու վերաբերյալ Տիգրան, Ռուբեն, Գագիկ, Թերեզա և Էլիզա Մաթևոսյանների՝ նոտարական կարգով վավերացված հ.հ.2832, 2831, 2835, 2833 և 2834 դիմումները.
1. Երևանի քաղաքապետի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու մասին» հ.4939-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 65-րդ տողում` «Գուրգեն Մաթևոսյան» բառերը փոխաինել «Էվթելի Մաթևոսյան» բառերով, իսկ «AM 0425657» բառերը՝ «АU0240761» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                  Հ.ՍԱՐԳՍՅԱՆ