Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1949-Ա 12.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
1. Հաստատել.
1) «Երևանի Աջափնյակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Աջափնյակի շախմատի դպրոց», «Երևանի Ավանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Ավանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Դավթաշենի շախմատի դպրոց», «Երևանի Էրեբունու շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Կենտրոնի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Կենտրոնի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Վահան Զատիկյանի անվան մարզակումբ», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն», «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», «Երևանի Նոր Նորքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Նուբարաշենի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի սեղանի թենիսի և թենիսի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Շենգավիթի նետաձգության մարզակումբ», «Երևանի Քանաքեռ-Զեյթունի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2) «Երևանի Արաբկիրի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» և «Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշման պահանջներին համապատասխան,
2) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգման գծով աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում,
3) եկամուտների և ծախսերի ու դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված «Պարգևատրում», «Հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգում» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
4) բացառել կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածային գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ