Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1950-Ա 12.06.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածով.
1. Հաստատել «Երևանի Սպորտ Կոմիտե», «Ա.Ազարյանի անվան մարմնամարզության ՕՀ մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի հանդբոլի մասնագիտացված և խաղային այլ մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց», «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց», «Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց», «Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց», «Հայկական ազգային կոխ ըմբշամարտի Երևանի մարզաակումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2019 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների,
2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին.
1) համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար գնումներն իրականացնել «Գնումների մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017թ. «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N526-Ն որոշման պահանջներին համապատասխան,
2) դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգման գծով աշխատանքներն իրականացնել սահմանված կարգով փորձաքննությունն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում,
3) եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված «Պարգևատրում», «Հիմնական միջոցների (ամրացված գույքի) հիմնական վերանորոգում» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին նախատեսված դրամական միջոցների ազատ մնացորդներն օգտագործել բացառապես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի և ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո,
4) բացառել կազմակերպությունների եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվներով նախատեսված հոդվածային գերածախսերը։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետի և սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ