Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1953-Ա 13.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի Հ.1176-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 12-ի <<Արշակունյաց պողոտայի հ.2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին>> հ.1176-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման 2-րդ կետում <<բնակելի կառուցապատման>> բառերը փոխարինել <<հասարակական կառուցապատման>> բառերով.
2) որոշումը լրացնել նոր՝ 2.1-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.
<<2.1 Արշակունյաց պողոտայի հ.2 հասցեում գտնվող շինություններն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում, որոնց շահագործումը չի հակասում <<ՀՀՇՆ 30-01-2014>> պահանջներին /ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետ/:>>:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ