Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1954-Ա 13.06.2019թ.

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.36 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան, Անահիտ, Քաջիկ Մելքոնյանների և Սիրական Մելքոնյանի դիմումը` Դավթաշենի 5-րդ փողոցի հ.36 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱԳԿ կոմիտեի գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ 27.12.2018թ. հ.ԱՏ-25/12/2018-02-0224 տեղեկանքը, 10.06.2013թ. ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը, 04.05.2007թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 04.05.2007թ. սեփականության իրավունքի վկայագիրը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.04.2019թ. հ.5667 արխիվային տեղեկանքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Դավթաշենի 5-րդ փողոցի հ.36 հասցեի բնակելի տան զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1253.76 քմ՝ արխիվային տեղեկանքում ամրագրված 1500.0քմ մակերեսի փոխարեն, որից՝ 367.76քմ մակերեսն ընդհանուր համատեղ սեփականություն է Դավթաշեն 5-րդ փողոցի հ.38 հասցեի հետ:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.05.2019թ. հ.18-06/1-Մ5300 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Դավթաշենի 5-րդ փողոցի հ.36 բնակելի տան զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 1253.76քմ, որից՝ 367.76քմ մակերեսն ընդհանուր համատեղ սեփականություն է Դավթաշենի 5-րդ փողոցի հ.38 հասցեի հետ:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 5-րդ փողոցի հ.36 բնակելի տան զբաղեցրած հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/՝ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ հողամասի գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
3. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
4. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ