Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1956-Ա 16.06.2021թ.

 

ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ Հ.49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ԻՆՏԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Հրաչ Թումանյանի դիմումը՝ Արցախի փողոցի հ.49 հասցեում գտնվող /անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.08.2001թ. հ.408302 վկայական/ հողամասի սահմանները ճշտելու և նոր հատակագիծ թողարկելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 4481.76քմ՝ վկայականում ամրագրված 4499.3քմ մակերեսի փոխարեն:
Քննարկվող՝ 4481.76քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, 4303.54քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ, իսկ 178.22քմ մակերեսով հողամասն ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում /նախկին տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ 8-րդ գոտում/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և հողային օրենսգրքի 50-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.09.2020թ. հ.18-06/1072 և 14.04.2021թ. հ.18-06/2-35421 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Արցախի փողոցի հ.49 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 4481.76քմ /4303.54քմ+178.22քմ/, որի սահմանները որոշվում է սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 4303.54քմ մակերեսով հողամասն հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետի համաձայն, օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցել «ԻՆՏԵՐ» ՍՊԸ-ին, իսկ 178.22քմ մակերեսով հողամասի համար լիազորել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Ա.Աբրահամյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ.315-Ն որոշմամբ հաստատված դրույթներին համապատասխան, Երևանի քաղաքապետի անունից, հինգ տարի ժամկետով «ԻՆՏԵՐ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արցախի փողոցի հ.49 հասցեում գտնվող 4481.76քմ /4303.54քմ+178.22քմ/ հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների կառուցապատման։
4. Ընդունել ի գիտություն, որ հողամասի վրա տարածվում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված դեպքերը`պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                     Հ.ՍԱՐԳՍՅԱՆ