Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1956-Ա 13.06.2019թ.

 

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՓՈՂՈՑԻ Հ.1/2 ՇԵՆՔԻ Հ.295 ՀԱՍՑԵՈՒՄ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ
ԵՎ ԷԼԵՈՆՈՐԱ ԳՈՐՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Միքայել Կարապետյանի դիմումը` Երևանի Ծիծեռնակաբերդի փողոցի հ.1/2 շենքի հ.295 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և Էլեոնորա Գորոյանին պատկանող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22062016-01-0238 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և որպես բնակարան բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 29.05.2019թ. հ.18-08/1-Կ-2059 եզրակացությունը.
1.Երևանի Ծիծեռնակաբերդի փողոցի հ.1/2 շենքի հ.295 հասցեում, Միքայել Կարապետյանին և Էլեոնորա Գորոյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /շինություն/, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես բնակելի նշանակության և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես բնակելի նշանակության։
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ