Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.06.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1957-Ա 16.06.2021թ.


ԷՐԵԲՈՒՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.Հ. 27/1 ԵՎ 27/2 ՀԱՍՑԵԻ ՏԱՐԱԾՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ
ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ԷՐԵԲՈՒՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.27/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վաչական Պողոսյանի դիմումը՝ Էրեբունի փողոցի հ.հ.27/1 և 27/2 հասցեում, սեփականության իրավունքով իրեն և Արմեն Պողոսյանին պատկանող գույքերի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և h.27/2 հասցեում գտնվող գույքի գործառական նշանակությունը փոխելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24122014-01-0102 և հ.17032017-01-0141 վկայականները՝ համաձայն որոնց գրանցված են համապատասխանաբար՝ 399.9քմ և 149.9քմ մակերեսներով հասարակական տարածքներ և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.հ.ԱՏ-06042021-01-0806, ԱՏ-06042021-01-0394 և ԱՏ-06042021-01-0752 տեղեկանքները:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեներում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 174.90քմ, որը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասն ըստ տարածագնահատման համաձայնեցման սխեմայի՝ գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 6-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.04.2021թ. հ.18-06/395 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Էրեբունի փողոցի հ.հ.27/1 և 27/2 հասցեում գտնվող գույքերի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է 174.90քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Էրեբունի փողոցի հ.27/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վաչական Պողոսյանին պատկանող գույքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում` որպես բնակելի /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Էրեբունի փողոցի հ.հ.27/1 և 27/2 հասցեում գտնվող 174.90քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման վրա տարածվում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 10-րդ կետում ամրագրված դրույթները՝ այն է հողամասի գործառնական նշանակության փոխելը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը հաշվառել որպես բնակելի:
6. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
8. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
10. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                        Հ.ՍԱՐԳՍՅԱՆ