Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1964-Ա 13.06.2019թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի
Հ.1338-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2016թ. ապրիլի 15-ի «Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղեր սահմանելու մասին» հ.1338-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումը.
1) ցանկը լրացնել նոր՝ 5.1 կետով, հետևյալ բովանդակությամբ՝
5.1 | Կիևյան փողոցում՝ հ.19Ա հասցեի դիմացի ճանապարհահատվածում (Կիևյան-Հակոբյան փողոցների խաչմերուկի հատված) |
Երթևեկելի մասի եզրին զուգահեռ՝ միմյանց նկատմամբ հաջորդական տեղաբաշխմամբ 4 ավտոտեղ |
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ