Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.06.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1965-Ա 13.06.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի Հ.2234-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2010թ. հունիսի 7-ի «Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջաններով անցնող մի շարք փողոցներում հասարակական տրանսպորտի նոր կանգառատեղեր սահմանելու և հին կանգառները վերականգնելու մասին» հ.2234-Ա որոշման 1-ին կետով հաստատված հ.2 հավելվածի ցանկի 4-րդ կետը լրացնել նոր ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«Ա.Միկոյան փողոցի՝ հ.2/1 հասցեի դիմաց, հետիոտնային անցումից անմիջապես հետո (շարժման դեպի Հալաբյան փողոց ուղղությամբ):»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ